8 Aug 2026, 04:43 UTC46 views2 reactionsread 8 August 2026 📌 Սփյուռքի թեմակալ առաջնորդների դատապարտող հայտարարությունները՝ Կաթողիկոսի դատավարության առնչությամբ
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակը, Դամասկոսի, Գերմանիայի, Իրաքի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմերի առաջնորդները հանդես են եկել հայտարարություններով՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան հոգևորականների շուրջ ստեղծված իրավիճակը, քրեական գործի շրջանակում դատարան կանչվելը խռովեցնում է հավ…
👍2
7 Aug 2026, 19:20 UTC60 views5 reactionsread 8 August 2026 📌 Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը 07.08.2026
Օգոստոսի 7-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո Մայր Աթոռի միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, որից ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներ…
❤5
7 Aug 2026, 19:15 UTC44 views3 reactionsread 8 August 2026 📌 Սփյուռքի հոգևոր կառույցներն ու ՀԲԸՄ-ն կոչ են անում կասեցնել Կաթողիկոսի դեմ վարույթը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը և ՀԲԸՄ-ն հանդես են եկել դատապարտող հայտարարություններով՝ համազգային ամոթի և խայտառակության օր համարելով օգոստոսի 7-ը, երբ Ամենայն Հայոց Հայրապետն ու բարձրաստիճան վեց եպիսկոպոսներ պետք է կանգնեն դատարանի առջև:
Կառույցները շեշտում են, որ քրեական վարույթը չու…
❤3
7 Aug 2026, 19:10 UTC38 views5 reactionsread 8 August 2026 📌 Միջազգային Ռոյթերս լրատվականի անդրադարձը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը
«Ռոյթերս» լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ սկսվող դատավարությանը՝ այն գնահատելով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև խորացող հակասությունների հերթական սրացում։
Այս դատավարությունը եկեղեցու ներկայացուցիչների,…
❤4👍1
7 Aug 2026, 19:03 UTC41 views4 reactionsread 8 August 2026 📌 Սփյուռքի թեմերի արձագանքը՝ Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդմանը
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմը, Կանադայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, ինչպես նաև Արգենտինայի և Չիլիի հայոց թեմերը հայտարարություններով դատապարտել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը։
Թեմերի առաջնորդներն ու թեմական խորհուրդներն ընդգծում են, որ Եկեղեցու կառավարմանն ու կարգապահությանը վերաբեր…
❤3👍1
7 Aug 2026, 18:56 UTC56 views4 reactionsread 8 August 2026 📌 Միջազգային ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունը սպառնալիքի տակ է
«Քրիստոնեական միջազգային համերաշխություն» իրավական կազմակերպությունն ահազանգում է Հայոց Հայրապետի և վեց եպիսկոպոսների՝ քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով դատավարության մասին:
Կառույցը կոչ է անում համայն աշխարհին համերաշխություն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդդեմ մարդու հիմնարար իրավունքների հակասահմանադրական խախտումների։ ⤵️
❤4
7 Aug 2026, 12:04 UTC74 views4 reactionsread 8 August 2026 Photo
ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ. Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան 07.08.2026
Ուղիղ եթերը կարող եք դիտել
👉ԱՅՍՏԵՂ
❤2👍1🥰1
7 Aug 2026, 06:20 UTC87 views5 reactionsread 8 August 2026 📌 Ինչու՞ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում իր պարտականությունները կատարելու մեջ
🔺«Պատմական ամոթի օրեր» մեկնաբանությունն են ստանում մեր ժամանակները: Իրավունքի մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանի Հանրապետությունը դատարան է կանչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ոչ թե որպես քաղաքացի որևէ հանցանք գործած լինելու մեղադրանքով, այլ հենց Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելու համար:
🔺Ի՞նչ է սա նշանակում Հայ Եկեղեցու, հայ ժողովր…
❤2👍1👏1🥰1
7 Aug 2026, 06:10 UTC68 views5 reactionsread 8 August 2026 📌 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին
Օգոստոսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի ազգային և երկրորդական վարժարանների 17-18 տարեկան շրջանավարտներին ու նրանց ուղեկցող մանկավարժներին:
Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին նախանձախնդրություն դրսևորել ուսումնառության մեջ, ապագայում օգտակարություն բերել հայրենիքին…
❤5
7 Aug 2026, 05:58 UTC65 views6 reactionsread 8 August 2026 📌 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Թեմի առաջնորդը, հոգևոր դասը, թեմական խորհուրդն ու հարակից մարմինները հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց ամբողջական զորակցությունը հայտնելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վեց եպիսկոպոսներին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: ⤵️
❤6
6 Aug 2026, 14:39 UTC80 views11 reactionsread 8 August 2026 ❗️Այս դատավարությունը մեր ազգային խայտառակությունն ու ամոթն է
Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի խոսքով՝ իրականում դատում են մեզանից յուրաքանչյուրին, ով ուզում է հավատարիմ մնալ մեր ազգային-քրիստոնեական ինքնությանն ու Եկեղեցու ավանդներին, իսկ այս ամենը վերարթնության և Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբվելու կոչ պետք է լինի յուրաքանչյուր հայի համար։
❤8👍3
6 Aug 2026, 14:24 UTC78 views6 reactionsread 8 August 2026 ❗️Կաթողիկոսի գործունեությունը գնահատելու իրավունքն աշխարհիկ իշխանությանը չէ
Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ անգամ օտար բռնակալների կողմից գերեվարվելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսները չեն դադարել լինել Վեհափառ։ Հայրապետի գործունեությունը գնահատելու իրավասությունը պատկանում է բացառապես եկեղեցական մարմիններին ու ժողովներին, այլ ոչ թե աշխարհիկ իշխանությանը։
❤3👍3
Showing the 12 most recent of 20 posts we hold for @ShoghakatShem. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.