15 Sept 2026, 18:05 UTC5 views1 reactionsread 15 September 2026 «Սկսելով ողբերգութիւնն այս աղերսանքների,
Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ:
Զի ոմն նախնիներից հավատքով զինուած ՝
Փոխադրուեց իսկոյն երկնային կեանքն անմահական.
Ապաշխարութեան դեղն ընդունելով, զղջման միջոցով՝
Նա անկեղծութեան գրավականը ժառանգեց այստեղ,
Առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքեալն է հիշատակում.
Որոնք երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով,
Ապագա երկնավոր պարգեւների յոյսով՝ հավատացին
Ու փարթամացան անտեսանելի ճոխու…
🙏1
15 Sept 2026, 07:01 UTC7 views1 reactionsread 15 September 2026 https://youtu.be/bXrGVv1ae4A
❤🔥1
15 Sept 2026, 04:15 UTC10 views2 reactionsread 15 September 2026 Voice message
Սաղմոս 24-րդ
Ա.Ա.
🙏2
14 Sept 2026, 18:02 UTC9 views2 reactionsread 15 September 2026 «Փրկում ես դո՛ւ և դո՛ւ քավում,
Նորոգում ես աջով քո եւ չորացնում մատով.
Արդարացնում ես հրամանովդ եւ ողորմութեամբդ ազատում.
Երեսովդ լուսավորում ես եւ քո դէմքով զուարճացնում.
Բարերարում ես Հոգով քո եւ յուղիդ օծումով սփոփում
Ու շնորհիդ ցօղով զվարթացնում ես դու:
Դո՛ւ ես տալիս մխիթարութիւն եւ վհատութեան մոռացում.
Վերացնում խավարը վշտերի եւ հեծութեան ողբերը՝ ծիծաղի փոխում:
Եվ քեզ է վայելում օրհնութիւն՝ գովութեամբ հանդերձ,…
🙏2
14 Sept 2026, 12:10 UTC6 views2 reactionsread 15 September 2026 Forwarded from @ter_nshan_oragir
Մեծ տոները օրեր շարունակ են տոնվում.
Այսօր էլ Սուրբ Խաչի տոն է։
Այս առիթով այցելում ենք ննջեցյալներին` նրանց հետ աղոթքով տոնելու, հիշելու եւ հիշեցնելու, որ Սուրբ Խաչի նշանը պիտի երեւա Քրիստոսի երկրորդ Գալուստին։
"Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով" (Դան. 7.13, Մտթ. 26.64բ),
Այդ ժամանակ բոլոր ննջեցյալները պիտի հարությու…
🙏2
14 Sept 2026, 04:15 UTC13 views3 reactionsread 15 September 2026 Voice message
Սաղմոս 23-րդ
Ա.Ա.
🙏2❤🔥1
13 Sept 2026, 10:11 UTC14 views3 reactionsread 15 September 2026 File
File, posted without a caption
🙏3
13 Sept 2026, 09:30 UTC36 views3 reactionsread 15 September 2026 Photo
Սիրոյ զօրութեան առհավատչեան է մեր Տիրոջ Սուրբ Խաչը։Ամէն եւ ալէլուիայ🕊️
❤🔥3
13 Sept 2026, 06:01 UTC12 views2 reactionsread 15 September 2026 Եւ արդ, ընկալայ աւրհնաբանութեամբ, յարգեալ գովեստիւ զայս տուր սրբութեան` ինձ պահպանութիւն եւ քո փառատրութիւն, քո պաշտաւն եւ իմ գոհութիւն, անաղանդ արուեստ բարձրութեան արարչական փառաւորութեանդ: Մտցէ ձայնդ այդ աստուածարեալ ընդ պատուաստ յաւդիցս շաղկապութեան` հանել ի հոգւոյս զպատիրս դիւաց եւ զմուտս անիծից եւ մեղաց ապականութեան: Արասցես լինել զայս իր նշանակիչ ջնար ջահաւորական, անջրելի նամակ, ջատագով անխափանական տէրունական ա…
🙏2
13 Sept 2026, 06:01 UTC14 views3 reactionsread 15 September 2026 Եվ արդ, ստացա օրհնաբանությամբ,
Հարգանքով գովեցի սրբության այս տուրքը՝
Ինձ պահպանություն, փառատրություն քեզ,
Քեզ պաշտամունք և ինձ գոհություն,
Անթերի կերտվածք արարչական բարձր փառքիդ:
Աստվածարյալ այդ ձայնը թող մտնի
Հոդերս շաղկապող պատվաստի մեջ,
Հանելու հոգուցս դևերի խաբեությունը,
Ստացած անեծքներն ու զազիր մեղքերը:
Այս իմաստավոր առարկան դարձրու
Ջահավառ ջնար, անջրելի նամակ,
Անխափան ջատագով քո տերունի տնօրինությունների:
Ահ…
🙏2❤1
13 Sept 2026, 05:15 UTC13 views2 reactionsread 15 September 2026 Voice message
Սաղմոս 22-րդ
Ա.Ա.
🙏2
12 Sept 2026, 18:02 UTC15 views2 reactionsread 15 September 2026 «Իմ մտքերի, մտածումների հոյզերը թաքուն
Իբրեւ չար գործեր՝ կատարուած արդեն խօստովանելով,
Քո առջեւ պիտի տարածեմ բոլոր,
Աստուած իմ եւ Տէր,
Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ մեղադրանքն անձիս,
Միեւնոյն չափով պիտի աննուազ Քո գթութեա՜նը ես արժանանամ,
Ընդունելով Քո շնորհներն առատ իմ ամենամեծ պարտքերի տեղակ»։
Սուրբ Գրիգոր Նարեկացի,
«Մատեան ողբերգութեան»
(ԲԱՆ Թ)։
#աղօթալոյսգիշեր
#Աստուածախաղաղհոգի
#Նարեկահրաշզօրութիւն
🙏2
Showing the 12 most recent of 20 posts we hold for @AGAPOS23. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.