26 May 2026, 11:54 UTC92 views4 reactionsread 8 August 2026 Photo
✨ ԱՎԱՐՏՎԵՑ «ԴՐԱԽՏԻ ԸՆՏԱՆԻՔ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Արցախցի հինգ երիտասարդ ընտանիքներ մասնակցեցին «Դրախտի ընտանիք» ծրագրին՝ ձեռք բերելով հոգևոր-հոգեբանական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ծրագրի ավարտը նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի Հարթագյուղի (Ղալթախչի) Սուրբ Հովհաննես մատուռ։
📖 Ավելի մանրամասն՝ կայքէջում․
Արցախի թեմ — «Դրախտի ընտանիք» ծրագրի հերթական փուլը ↗
❤3👍1
2 May 2026, 17:41 UTC640 views4 reactionsread 8 August 2026 «Արցախյան հրաշապատումներ» գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում, ինչպես նաև մեր սրբավայրերի պատմությունները․․․
Ամբողջական նյութը ⤵️
❤4
23 Apr 2026, 10:51 UTC150 views4 reactionsread 8 August 2026 ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
⤵️
💔4
12 Apr 2026, 06:40 UTC179 views3 reactionsread 8 August 2026 ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
⤵️
❤2💔1
4 Apr 2026, 11:16 UTC158 views4 reactionsread 8 August 2026 Հարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի կենդանի իրողություն, որ ամեն ժամ վերանորոգում է հոգու ծաղկումը մեր մեջ․․․
Սիրելի՛ հավատավոր զավակներ.
Կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի Հարության փառավոր ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Ամեն տարի, Սուրբ Զատիկի լուսաշող առավոտը, այս ձայնը նոր ուժով է հայտնվում մեր կյանքում, որովհետև Հարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի կենդանի իրողություն, որ ա…
❤4
30 Mar 2026, 16:57 UTC124 views5 reactionsread 8 August 2026 Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը դարձել է ոչ միայն հոգևոր և հոգեբանական աջակցության, այլև արցախյան մշակույթի պահպանման կարևոր վայր։
«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթն այստեղ է անցկացնում իր պարապմունքները՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Համույթը, որը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ, շարունակում է արցախյան ազգագ…
❤5
21 Mar 2026, 18:01 UTC129 views3 reactionsread 8 August 2026 «Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը գործում է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ հովանավորությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» և օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ⤵️
❤2😍1
16 Mar 2026, 17:00 UTC166 views3 reactionsread 8 August 2026 Մարտի 30-ին Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում «Արցախի բալիկներ» համույթը կներկայացնի «Ձոն Արցախին» խորագիրը կրող համերգային ծրագիրը։
«Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ։ Համույթն իր պարապմունքներն անցկացնում է Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Ամ…
❤3
8 Mar 2026, 17:00 UTC164 views4 reactionsread 8 August 2026 Video
«Դրախտի ընտանիք» ծրագրի 3-րդ փուլը սկսել է իր աշխատանքները՝ շարունակելով նոր հնարավորություններ բացել արցախցի նորապսակ զույգերի համար։
Այս փուլում շահառուները մասնակցում են վարսավիրության մասնագիտական դասընթացի…
«Դրախտի ընտանիք» ծրագիրն իրականացվում է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ՝ «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի կողմից, գերմանական «Brot für die Welt» կազմակերպության օժանդակությամբ:
➡️ Ամբողջական ն…
❤4
27 Feb 2026, 16:58 UTC173 views6 reactionsread 8 August 2026 Photo
Մոսկվայում, «Դիալոգ» մատենաշարի շրջանակներում, «Կնիժնի միր» հրատարակչությունում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Պատերազմի արգանդում» վիպակների և պատմվածքների ժողովածուն, որը հայտնի ստեփանակերտցի գրող-լրագրողի՝ միջազգային մրցույթների դափնեկրի, 13-րդ գիրքն է․․․
➡️ Ամբողջական նյութը
❤5🔥1
6 Feb 2026, 17:27 UTC241 views6 reactionsread 8 August 2026 Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.⤵️
❤4👍1🥴1
31 Dec 2025, 19:58 UTC300 views7 reactionsread 8 August 2026 Սիրելի՛ հավատավոր զավակներ ի Քրիստոս,
2025 թվականը, մոտենալով ավարտին, մեր առջև է բացում Ամանորի կարևոր ու մաքրագործող մի խորհուրդ, երբ նրան նայում ենք հոգևոր կյանքի տեսանկյունից։ Այն մեզ հրավիրում է ոչ թե ուղղակի թերթելու օրացույցի հերթական էջը, այլ հայելու մեր ներսը՝ ազնվորեն նայելով մեր սրտերին ու հոգիներին։ Այդ օրը մեզ մաքրվելու է մղում, մաքրվելու հոգին ու մարմինը տանջող մեղքերից, կյանքի խոտոր ուղիներից ու սովոր…
❤4👍2🤔1
Showing the 12 most recent of 20 posts we hold for @artsakhdiocese. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.