27 Jun 2026, 12:32 UTC346 views46 reactionsread 7 August 2026 Photo
«ՈՐՔԱՆ ՑԱՆԿԱՑԱ»
Խոսք՝ հայկական ժողովրդական
Որքան ցանկացա ես մի վարդ պոկել,
Որ իր թփի տակ փշեր չունենար,
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց,
Որին մոտեցա, ձեռքերս ծակեց:
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ,
Ու ինձնից բացի ուրիշին գտավ:
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ,
Ու ինձնից բացի ուրիշին գտավ:
Գարունը եկ…
❤38👍3👏3🙏2
11 Jun 2026, 05:24 UTC474 views60 reactionsread 7 August 2026 Photo
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
***
Շարվել ենք շարված, կողք կողքի-
Շախմատի քարերի նման,
Ուզում ենք հաղթել մեկ մեկի-
Շախմատի քարերի նման:
Բայց մեկ է, զինվոր թե արքա՝
Հաղթենք էլ, իջնելու ենք ցած,
Տախտակին նորերն են շարքի-
Շախմատի քարերի նման...
❤36🔥13👍9👏2
4 Jun 2026, 19:08 UTC582 views46 reactionsread 7 August 2026 Photo
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
«ՀԱՅԸ»
(հատվածներ)
Դուք արդյոք ինչ-որ բան հասկանու՞մ եք հայից: Որքան հանելուկային արարած է հայը, որքան խաբուսիկ երևույթ:
Ի՞նչ է ինքը, իր նկարագիրը. զուտ աշխատանք: Փորձում, գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևութ է:
Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը՝ տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը՝ վիճակով ամենից անփոփոխը... Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, բայց հայը ամե…
❤38🔥4💔2💯2
31 May 2026, 10:38 UTC527 views74 reactionsread 7 August 2026 Photo
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
***
Ո’չ պարսկական, ո’չ թուրքական,
հայի հայկականն եմ ուզում,
Ո’չ տարագիր, ո’չ գաղթական,
հայ ազգը՝ իր տանն եմ ուզում,
Իմ վաղեմի՜, ազնիվ հայցին
արդար դատաստան եմ ուզում,
Հոգնել եմ ես «հայոց հարցից»,
«Հայոց... պատասխան» եմ ուզում:
❤50💯11🔥9👍4
11 May 2026, 05:36 UTC671 views56 reactionsread 7 August 2026 Photo
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԱՊՐԱԾ ԵՎ ՉՍՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ»
(Հատվածներ)
Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը... Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից... Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ...
Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկ…
❤43🔥6🙏5👍2
3 May 2026, 08:19 UTC661 views50 reactionsread 7 August 2026 Photo
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
***
Հազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տե…
❤37👍8👏3🙏2
24 Apr 2026, 04:18 UTC595 views69 reactionsread 7 August 2026 Photo
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
❤39🙏21💯7💔2
Գրական էջ pinned Deleted message
23 Apr 2026, 17:52 UTC614 views64 reactionsread 7 August 2026 Video
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
«ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ»
(ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ)
❤36👏9🔥8🙏5💔4👍2
20 Apr 2026, 05:42 UTC663 views50 reactionsread 7 August 2026 Photo
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ
«ՍԻՐԵՐԳ»
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագի՜ն
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին...։
Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն, որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն ։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։
Ցնծագին գիշերն է լոյս ու լուսին՝
Բայց լո…
❤40🔥5👍4😍1
14 Apr 2026, 10:27 UTC596 views57 reactionsread 7 August 2026 Photo
…Ո՛չ խոստումներ,ո՛չ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ,անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնե'ք...
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
(Պոետի ծննդյան հիշատակին)
❤42👏6🔥5🙏3❤🔥1
11 Apr 2026, 18:06 UTC657 views75 reactionsread 7 August 2026 Photo
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«ՀԵ՜Յ ԱԳԱՀ ՄԱՐԴ»
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
❤59🔥9👍5😍2
Showing the 12 most recent of 20 posts we hold for @poetry_by_Lusi. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.