12 Aug 2026, 03:31 UTC75 views8 reactionsread 12 August 2026 300 հազար ադրբեջանցիների մասին խոսող հայ քաղաքական գործիչները պարտավոր են խոսել նաև 465 հազար հայերի մասին, որոնք 1988-92 թվականներին բռնի տեղահանվել են Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից ու Գարդմանից (Գանձակ, Քարհատ, Գետաբակ, Շահումյան, և այլն):
Թշնամու վտանգները հնարավոր է չեզոքացնել, եթե ոչ միայն դիմադրում ես, այլև հակահարված տալիս։
Ադրբեջանը այդքան լկտիացել է, քանի որ Հայաստանից ոչ մի քաղաքական ապտակ չի ստանում։
👍7👏1
Signed Nairi Hokhikyan
11 Aug 2026, 21:39 UTC206 views9 reactionsread 12 August 2026 Forwarded from @araratvaluesPhoto
Photo, posted without a caption
❤8👍1
Signed Nairi Hokhikyan
11 Aug 2026, 11:44 UTC437 views10 reactionsread 12 August 2026 Forwarded from @araratvalues
Հայկական պատմական Արծվանիկ գյուղը Արևելյան Հայաստանի Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։
📜Բնակավայրն ունի հազարամյակների պատմություն. այստեղ պահպանվել են 4000 տարվա հնության հայկական բնակության հետքեր, Վանի թագավորության ժամանակաշրջանի ամրոցի ավերակներ և դամբարանադաշտեր։
Արծվանիկը նախկինում կոչվել է Երեց վանահայր այնուհետև Սյունյաց եպիսկոպոս Երիցակի անվամբ։
‼️1604 թվականին Արծվանիկը ևս հայտնվեց Շահ Աբաս Առաջի…
❤8👍2
Signed Nairi Hokhikyan
11 Aug 2026, 10:01 UTC438 views8 reactionsread 12 August 2026 ԱԺ -ում ընթացող հայտարարությունների համատեքստում ես տեսա մի թաքնված միտք, որը պատերազմի հայտարարություն էր ՔՊ -ի կողմից։
Նոր գրվող սահմանադրության մասին ընդդիմադիր պատգամավորների հարցերին ՔՊ պատգամավոր ու պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի պատասխանների մեջ մի քանի անգամ հնչեցին «մենք կհամոզենք ձեզ... մենք կտանք այնպիսի բացատրություններ, որ...» ձևակերպումները։
Հաշվի առնելով, որ ՔՊ -ն խորհ…
👍7❤1
Signed Nairi Hokhikyan
11 Aug 2026, 08:53 UTC425 views15 reactionsread 12 August 2026 Հայաստանի Հանրապետությունը իր սահմաններով չունի նկրտում որևէ այլ երկրի որևէ մետրի նկատմամբ։ Այս հայտարարությունը ԱԺ օգոստոսի 10-ի նիստում արել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը' նշելով, որ Արևմտյան Հայաստանին իրենք վերաբերվում են ընդամենը որպես մշակութային հիշողություն։
Նարեկ Կարապետյանը չի խոսել Արցախի մասին, բայց քանի որ արտահայտած մտքերը ՀՀ գործող տարածքով սահմանափակվելու և ապագայի նպատակն…
👍15
Signed Nairi Hokhikyan
10 Aug 2026, 18:43 UTC564 views33 reactionsread 12 August 2026 Ի՞նչ վիճակում ու որտե՞ղ կլիներ Մոն թեն, եթե հիմա ողջ լիներ։
Վերջին տարիներին այս հարցը ամեն անգամ ինքս ինձ տալիս նայում եմ մեր իրականությանը և բանտերում նստած ազգային գործիչներին' համոզմունքով, որ եթե մեր Մոն թեն ողջ լիներ, հիմա բանտում էր լինելու' Հայաստանի կամ Ադրբեջանի։
Եթե Արցախի վաճառքի ժամանակ գերված չլիներ թշնամու կողմից (ինչպես Արցախի մյուս ռազմաքաղաքական առաջնորդները), ապա հաստատ Ադրբեջանի պահանջով կալանավ…
❤20👍10👏3
Signed Nairi Hokhikyan
10 Aug 2026, 07:34 UTC643 views34 reactionsread 12 August 2026 Ինչ-որ առումով ես ուրախ եմ, որ Ադրբեջանը խաղաղության փոխարեն ագրեսիա ու տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա նախ սառը ջուր է լցնում հայերի այն հատվածի գլխին, որոնք հիմարաբար կարծում են, թե Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է, և գուցե այդպիսի մարդկանց մի մասը հասկանա, որ Ադրբեջանը թշնամի է։
Մյուս կողմից, Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի խելամիտ ու ազգային, հեռատես հատվածի …
👏21👍9🔥3❤1
Signed Nairi Hokhikyan
9 Aug 2026, 07:27 UTC738 views44 reactionsread 12 August 2026 TRIPP-ի մեկամյակի առիթով Հայաստանում տարբեր հայտարարություններ արեցին իշխանությունները' շեշտելով, թե դա մեր երկրի համար աննախադեպ հաջողություն է։ Ադրբեջանը իր կողմից վերահսկվող տարածքում' Արցախի հարավում, արդեն ավարտին է հասցնում ճանապարհի շինարարությունը, որը Մեղրիի շրջանով պետք է կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։
Իսկ Հայաստանի կառավարությունը հեզաճկուն օրիորդի նման ոչ մի հստակ բան չի ասում իր գործողությունների մասի…
👍33❤7👏4
Signed Nairi Hokhikyan
7 Aug 2026, 10:22 UTC903 views40 reactionsread 12 August 2026 ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ ուսապարկ մի հիմար բան է հայտարարում, ու ամբողջ ընդդիմությունը օրեր, շաբաթներ շարունակ արձագանքում է այդ հիմարությանը, մեկնաբանում, հակադարձում, հերքում։
Իսկ չե՞ք կարծում, որ այդ հիմարության նպատակը հենց այն է, որ ընդդիմությունը մոռանա իր հիմնական անելիքի մասին ու զբաղվի հիմարություններին արձագանքելով։
Ասենք իմաստը ո՞րն է, որ արդեն ինչքան ժամանակ է, գրեթե ամբողջ ընդդիմադիր դա…
👍29❤11
Signed Nairi Hokhikyan
6 Aug 2026, 07:16 UTC≈1,130 views57 reactionsread 12 August 2026 Կար ժամանակ, երբ ես Արևմտյան Հայաստան էի գնում այն վստահությամբ, որ վաղ թե ուշ Արցախի նման կազատագրենք նաև Մուշը, Վանը, Ալաշկերտը, Արարատ սարը, մեր ամբողջ Հայրենիքը։
Հիմա ես չեմ գնում Արևմտյան Հայաստան, այլ հիմա ես աչքի լույսի պես պահում եմ այս մի բուռ Հայաստանը' Արևելյան Հայաստանը, որովհետև հիմա մտահոգություն ունեմ, որ Արցախի նման մի օր կարող են մի խումբ շանորդիներ վաճառել նաև Սյունիքը, Գեղարքունիքը, ամբողջ մնացած …
👏31❤12👍10🔥3🤔1
Signed Nairi Hokhikyan
2 Aug 2026, 16:11 UTC≈1,440 views37 reactionsread 12 August 2026 Քանի դեռ շարունակվում են Հայաստանի և հայ ժողովրդի պարտությունները, կշարունակվեն Նիկոլ Փաշինյանի հաղթանակները երկրի ներսում։ Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, կշարունակվեն Հայաստանի պարտությունները։
Ավելի պարզ ասած' Փաշինյանին իշխանության պահում են Հայաստանի պարտությունները։
Սրանք փոխկապակցված են միմյանց։
Ժողովուրդը հաղթանակ է ուզում, բայց վախենում է ևս մեկ անգամ պարտվելուց ու կորուստներից, իսկ Նիկոլ…
👍37
Signed Nairi Hokhikyan
1 Aug 2026, 07:52 UTC≈1,260 views56 reactionsread 12 August 2026 Որքան շատ ենք ճանաչում մարդկանց ու ժողովուրդներին, այնքան ավելի մեծ են լինում ինչպես ոգևորության, այնպես էլ հիասթափության առիթները։
Մենք սովոր ենք հայ ժողովրդի անցած պատմական հերոսական ճանապարհի մասին խոսել կենացներով ու հպարտությամբ, բայց միշտ խուսափում ենք բաց աչքերով նայել մեր ժողովրդի գործած սխալներին։
Ու երբ ճանաչում ենք ոչ միայն հերոսությունները, այլև սխալները, սկսում ենք ամոթ, մեծ ամոթ զգալ։
Մի քանի օրինակ …
👍41❤15
Signed Nairi Hokhikyan
Showing the 12 most recent of 29 posts we hold for @nairihokhikyan. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.