7 Aug 2026, 12:46 UTC206 views16 reactionsread 7 August 2026 ⚡️ ⚡️⚡️ Այս որոշումից րոպեներ անց դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել այս շինծու «գործը»։
Մյուսները ևս պիտի այս ուղով ընթանան, քանզի ասված է․ «Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տերը՝․ իրավունք հաստատել, ողորմություն սիրել եւ պատրաստ լինել քո Տեր Աստծու հետեւից գնալու» (Միքիա 6.8)։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤13👍2👏1
7 Aug 2026, 12:30 UTC219 views6 reactionsread 7 August 2026 ⚡️ ⚡️ Թուրքական իշխանություների հարուցած «դատն» ընդդեմ Հայոց Հայրապետի և եպիսկոպոսների կանցկացվի դռնփակ ռեժիմով։
Քիչ առաջ այդ մասին հայտարարեց դատավորը։ Իրավական հիմնավորումը քրեական դատավարության օրենսգրքի 267.2.1 կետն էր․ «… Դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունք…
👍4💯1😢1
7 Aug 2026, 12:08 UTC205 views9 reactionsread 7 August 2026 Video
Ի՞նչպես էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին փորձում դատել 17-րդ դարում։ Այդ ժամանակվա մեր ականավոր և եկեղեցու բարեկարգիչ կաթողիկոսներից էր Հակոբ Ջուղայեցին։ Ոնոփրիոս անունով մի տիրադավ և թուրքական կողմնորոշում ունեցող վարդապետ Հակոբ Ջուղայեցուն մեղադրում էր, թե իբր վերջինս ցանկացել է գաղտնի Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները տանել Ֆրանսիա, դրա փոխարեն այնտեղից վերադառնալ մեծ գանձերով և Էջմիածնում, ընդդեմ պարսից իշ…
❤7👏1💯1
6 Aug 2026, 19:04 UTC304 views9 reactionsread 7 August 2026 Posted without readable text
❤9
20 Jul 2026, 16:49 UTC668 views56 reactionsread 7 August 2026 Բաքվի խոշտանգարանում ապօրինի պահվող պատանդ Դավիթ Մանուկյանն ունի այնքան արիություն և սպայական պատիվ, որ կիրառում է «ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը՝ առանց Հայաստանում ցարդ կիրառվող կռապաշտական «վարչապետ» պատվանունն օգտագործելու։
Նման դեպքերի համար է Գարեգին Նժդեհն ասել․ «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց»։
#ՀավերժականՀայաստան
#Հաջորդ…
❤36👍11💯9
9 Jul 2026, 06:24 UTC946 views27 reactionsread 7 August 2026 Արարատի ցեմենտի գործարանի եղկելի ավերումը մեկին մեկ նման է 1990-ականներին «վաշինգտոնյան կոնսենսուսի» թելադրանքով և ՀՀՇ-ի գործադրմամբ իրականացվող Հայաստանի արդյունաբերական կարողության թալանն ու ոչնչացումը։
Մնում ա՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային, տարածքն էլ դախլեքով վարձով տան, ու ևս մեկ անգամ կապացուցվի սրանց հակազգային հհշածին լինելը։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաք…
👍14😢9💯3❤1
8 Jul 2026, 16:15 UTC821 views25 reactionsread 7 August 2026 Ձեր խոնարհ ծառան հենց էս օրվա համար ա հորինել «արևմտյան նեոգաղութատիրական ցանց» հասկացությունը 😊 ։
Զարմանալի ոչինչ չկա. Արևմուտքի համար հայկական ինքնիշխան նախագիծը կերպավորվում է որպես այս տարածաշրջանում իրենց դաշնակից թուրքական նախագծի խոչընդոտ։
2018 թ.-ին էդ խոչընդոտը հաղթահարելու համար մի ամբողջ իշխանություն հեռացրին, ինչի՞ չպիտի ձգտեն նաև Արցախի դատի պաշտպանությամբ հանդես եկող Կաթողիկոսին հեռացնել։
Հ.Գ. Ով տեղ…
💯15❤6👍4
6 Jul 2026, 16:31 UTC669 views20 reactionsread 7 August 2026 Video
Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ
• Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը ինժեներ Տիմոֆեևին փորձում է հիմնավորել իր արքայական լեգիտիմությունը «ոչ մարդկային հաճությամբ, այլ աստվածային կամոք եմ թագավոր» խոսքերով ("не человечьим хотением, но Божьим соизволением царь есмь")։ Հետաքրքիր է, որ այս տողերը ֆիլմի հեղինակները չեն հորինել, այլ վերցված են հենց իսկ Իվան Ահեղի՝ 15…
❤10👍5🔥4💯1
6 Jul 2026, 09:54 UTC507 views16 reactionsread 7 August 2026 Photo
Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով դարձավ «Դաշ յերի» (բռց․՝ Քարատեղ)։
Տե՛ս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կայքը։
– Չուտողի մալը ուտողին հալալ ա կամ որ նույնն է թե yeməyənin malı yeyənə halaldır,- ասում է ժողովրդական առածը։ Ըստ որում՝ բոլորիս է ասում, բոլորիս է խրատում…
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
❤7👍6🔥3
4 Jul 2026, 12:46 UTC624 views23 reactionsread 7 August 2026 Photo
ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ Է
Վերջերս մեր Հայկական համալսարանում դասախոսության ժամանակ ունկնդիրներից մեկը հարց տվեց, թե ինչպես կընթանար պատմությունը, եթե 1993 թ․ ամռանը, տեղի տալով Լևոն Տեր-Պետրոսյանի ճնշումներին, մենք հանձնեինք Քարվաճառը։ Կարճ պատասխանեցի, որ 1993 թ․-ից սկսած՝ որևէ մի պայմանով, որևէ մի դասավորությամբ, որևէ մի շրջանի հանձնման հետևանքները մոդելավորելու համար պետք է հայացք գցել այսօրվա քարտեզին, այսինքն…
💯11❤8🔥3👍1
23 Jun 2026, 11:00 UTC849 views40 reactionsread 7 August 2026 «ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ» ՄԱՍԻՆ
ՀակաՀայաստանը Հայաստանի մետաֆիզիկական ինվերսիան է։ Սա ես սահմանել եմ դեռ 2020 թ․-ի նոյեմբերին։ Ինչպես մակաբույծը, ինչպես վիրուսը, որ սնվում են միջավայրի առողջ տարրերից՝ այդ նույն միջավայրը կործանելու համար, այնպես էլ հակաՀայաստանն է սնվում Հայաստանից՝ Հայաստանը կործանելու համար։
Դիցուք՝ Հայաստանի համար Պապ թագավորը մեկն է, որ Նպատ լեռան լանջին՝ Ձիրավի դաշտում, ճակատամարտ էր տալիս Հայաստանի անկա…
👍22💯8🔥6❤3👏1
22 Jun 2026, 15:10 UTC747 views21 reactionsread 7 August 2026 Photo
Այսօր հունիսի 22-ն է։ 1941 թ․-ի այս օրը նացիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։
Հենց նույն օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունեց հրամանագիր՝ զորակոչելով 14 զինվորական շրջանների 14 տարիքային խմբերի զինապարտներին (ՌԴ ՊԱ, ֆ․ Р-7523, ց․ 4, գ․ 49, թ․ 21)։
Խորհրդային ղեկավարությունը հասկանում էր, որ այն բանակը, որ հրամանագրի ստորագրման պահին գտնվում էր առաջնագծում, շուտով այլևս չի լինելու, և զ…
❤9🔥8👍4
Showing the 12 most recent of 24 posts we hold for @elbakyan_edgar. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.