13 Jul 2026, 17:03 UTC887 views21 reactionsread 7 August 2026 ❗Վերջին օրերի Իրան-ԱՄՆ փոխադարձ ու ընդլայնված հարվածներից հետո հիմա էլ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ ծովային շրջափակումը։
❗Բացի այդ, ըստ Թրամփի, Վաշինգտոնը կլինի Հորմուզի նեղուցի «պահապանը» և նեղուցի անվտանգությունն ապահովելու դիմաց փոխադրվող բեռի 20%-ի չափով «փոխհատուցում» պետք է ստանա։
@IRI2day
😐9😁6👍2🕊2🥴2
9 Jul 2026, 06:44 UTC≈2,480 views8 reactionsread 7 August 2026 ❗️Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են
🔺ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90 ռազմական օբյեկտի (ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-ների ու հրթիռների պահեստներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ) թիրախավորման մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը:
🔺Իրանի բանակն իր հերթին հայտարարել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին:
❗️Հատկանշական է, ո…
👍2🕊2😐2❤1🔥1
8 Jul 2026, 11:01 UTC≈1,200 views19 reactionsread 7 August 2026 🔺ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում այսօր հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է» և որ Թեհրանի հետ գործ ունենալը «պարզապես ժամանակի կորուստ է»:
🔺Նա Իրանի իշխանություններին անվանել է «խարդախ», «ստախոս» ու «հիվանդ», որոնց հետ չի ցանկանում գործ ունենալ: Ըստ Թրամփի՝ բանակցությունների սեղան վերադառնալու քայլը պետք է անի հենց Թեհրանը։
@IRI2day
👎11🤔5👍2❤1
8 Jul 2026, 07:03 UTC≈1,990 views11 reactionsread 7 August 2026 📌 Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը տարբեր կերպ են մեկնաբանվում, չեն իրագործվում կամ պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները:
◼️ Նավթային արտոնություններ (10-րդ կետ). ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցների այն բացառությունը, որով հունիսի 21-ից թույլատրվել էր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքը։ Բոլոր գործարքները պետք է դադարեցվեն մինչև հ…
👍7❤3🕊1
22 Jun 2026, 06:33 UTC≈1,420 views14 reactionsread 7 August 2026 📌Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։ Միջնորդ երկրները՝ Կատարն ու Պակիստանը, համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ կողմերը սահմանել են 60-օրյա ճանապարհային քարտեզ՝ վերջնական գործարքին հասնելու համար:
📍Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները.
🔹Ստեղծել քաղաքական վերահսկողության մարմին և հատուկ աշխատա…
👍10❤3🕊1
19 Jun 2026, 10:43 UTC≈1,390 views21 reactionsread 7 August 2026 ❌Ժնևում այսօր նախատեսված Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են:
🔹Պատճառը Լիբանանի հարավում իսրայելական նոր հարվածներն են:
🔹Ըստ CNN-ի՝ Իրանը երաշխիքներ է պահանջել, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը:
@IRI2day
👍19🕊2
18 Jun 2026, 08:37 UTC≈2,300 views21 reactionsread 7 August 2026 🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը:
📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»:
📍Հուշագիրը ստորագրվել է անգլ…
👍15❤6
18 Jun 2026, 05:23 UTC914 views17 reactionsread 7 August 2026 8️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են լուծել կուտակված հարստացված նյութերի կարգավիճակի հարցը կողմերի միջև համաձայնեցված մեխանիզմի միջոցով և 7-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան՝ առնվազն տեղում նոսրացման եղանակով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության …
👍11❤6
18 Jun 2026, 05:23 UTC884 views15 reactionsread 7 August 2026 🔴Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրան-ԱՄՆ հուշագրի տեքստը.
1️⃣Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ներկայիս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրելով սույն փոխըմբռնման հուշագիրը, հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են այսուհետ ոչ մի պատերազմ կամ ռազմական գործողություն չսկսել միմյանց դեմ, ձե…
👍10❤5
15 Jun 2026, 07:24 UTC≈1,110 views35 reactionsread 7 August 2026 Photo
🎁🙅♂️Ի դեպ, իրանցիները չեն ցանկացել, որ համաձայնության մասին հայտարարվի Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին:
⏰Արդյունքում կողմերը հայտարարությունն արել են Իրանի ժամանակով կեսգիշերն անց՝ արդեն հունիսի 15-ին:
⏰Այդ կերպ Իրանում խուսափել են Թրամփին «ծննդյան նվեր» անելուց, թեև ԱՄՆ-ում այդ պահին դեռ հունիսի 14-ն էր🤷♂️:
@IRI2day
😁27❤6👍1🤨1
15 Jun 2026, 05:14 UTC≈7,040 views20 reactionsread 7 August 2026 📌Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:
Ըստ իրանական կողմի ՝
🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։
🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։
🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից…
👍19😁1
11 Jun 2026, 06:45 UTC≈2,890 views6 reactionsread 7 August 2026 📍Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշեր
📍ԱՄՆ ԶՈւ-ն կրկին թիրախավորել է Իրանի հարավի ռազմական օբյեկտները:
📍Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում, Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
📍ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակում է ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար:
@IRI2day
🕊4⚡1😢1
Showing the 12 most recent of 20 posts we hold for @IRI2day. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.