6 Aug 2026, 16:04 UTC146 views6 reactionsread 7 August 2026 Photo
Ես չդարձա մարտունեցի, մնացի բերձորցի | Հայացքն Արցախին. Վարուժան Գեղամյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը թյուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանն է։ Բերձորում է անցել մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ է ձևավորվել իր աշխարհընկալումը։ Նրա սերնդակիցների համար 2000-ականները հեշտ չէին, բայց հիշողություններում Բերձորը մնացել է լուսավոր՝ իր մարդկանցով, բնությամբ, կենցաղով ու այն ջերմությամբ, որը միայն հայրենի …
❤4👍2
4 Aug 2026, 16:17 UTC210 views13 reactionsread 7 August 2026 Photo
Թռչեի մտքով տուն…
Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի փոքրիկ բնակիչ Տիգրան Մանասյանը այժմ միայն մտքով է կարողանում թռչել հայրենի գյուղ, որտեղ Մեսրոպ Մաշտոցն է ուսուցանել իր աշակերտերին, ինքը դա Հայրենագիտություն առարկայից է անցել։ Արցախի հանրային հեռուստատեսություն, 2017թ.
Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/z-uoWw0H0Yo
#Արցախ #ԱրցախTV
❤13
31 Jul 2026, 16:04 UTC343 views13 reactionsread 7 August 2026 Photo
Առաջին անգամ Թալիշում եմ նկատել, որ բոլորն իրար բարևում են | Հայացքն Արցախին. Արման Նավասարդյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը դերասան Արման Նավասարդյանն է։ Ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Նրա կյանքում առանձնահատուկ տեղ ունի Արցախը։ Ժամկետային զինվորական ծառայությունն անցնելով Արցախում՝ կարեւորում է այդ երկու տարիները՝ համարելով իր կյանքի լավագույն շրջանը։ Խրամատում լինելն իր համար մեծագույն պատիվ էր։ Շատ է…
❤13
30 Jul 2026, 12:30 UTC318 views11 reactionsread 7 August 2026 Photo
Դու առանց ինձ կապրես հավետ, Ես առանց քեզ ի՞նչ եմ, ոչի՜նչ...
Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ Գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը: Հայրենի Արցախին նրա նվիրումն ու անմնացորդ ծառայությունը արտացոլված են նրա գրական ժառանգության ամեն մի տողում:
Սարերն ի վեր տարիներս
Դեպի աստղեր սլացան,
Գագաթներին արևի հետ
Համբուրվեցին հրացայտ...
Ամբողջակա…
❤10😢1
27 Jul 2026, 17:48 UTC330 views12 reactionsread 7 August 2026 Photo
Պետք ա ապրենք ու ամուր ապրենք, արցախցուն վայել ապրենք...
Անյուտա Թադևոսյանը Ստեփանակերտի Կենտրոնական հոսպիտալի ստեղծման օրից էր իր մասնագիտական կարողություններով պայքարում ամեն զինվորի կյանքի փրկության համար։ Գրեթե 30 տարվա անձնվեր աշխատանքին միահյուսվել են մի քանի պատերազմները, ապրված ու չապրված հույզերն ու դժվար որոշումները։ «Հերոսապատումներ» շարքը Արցախի Հանրային հեռուստատեսության եթերացանկում էր 2020 թվականի պատ…
❤12
23 Jul 2026, 16:20 UTC422 views12 reactionsread 7 August 2026 Photo
Առաջին անգամ տեսա ԱԻՆ-ի աշխատակից, որը չէր հանգցնում կրակը | Հայացքն Արցախին. Արմինե Գևորգյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը լրագրող Արմինե Գևորգյանն է։ Ծնվել է Երևանում։ Արցախը նրա համար միայն տարածք չէ, մարդկանց ճակատագրերի, հիշողության, պայքարի ու արժանապատվության պատմություն է։ Առաջին անգամ Արցախ է մեկնել 2009-ին և այդ ժամանակվանից բազմիցս է եղել այնտեղ՝ սահմանային բնակավայրերում, առաջնագծում ու մարդկանց կող…
👍8❤4
22 Jul 2026, 11:20 UTC≈1,670 views24 reactionsread 7 August 2026 Photo
Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին…
Մհեր և Նարինե Ղուկասյանները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում կորցրեցին իրենց ավագ որդուն՝ 21 տարեկան Գոռ Ղուկասյանին։ Անասելի ծանր կորստից հետո նրանք համարձակվեցին նորից ընտրել կյանքը: Արհեստական բեղմնավորման միջոցով ընտանիքում ծնվեցին զույգ որդիներ` Գոռն ու Հայկը։ Փոքրիկները դարձան նրանց նոր լույսը, ապրելու նոր ուժն ու հույսը։
Այս ճանապարհը Ղուկասյանների…
❤20👍2🥰2
20 Jul 2026, 13:51 UTC340 views9 reactionsread 7 August 2026 Photo
Հինչ օնինք տվել ենք թուրքերին, նորից ուրուրնք անում...
Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ գյուղում ապրող Զաբելա Բեջանյանը ամուսնու, գյուղի երբեմնի աշխույժ կյանքի, իր դժվար օրերի, որդու կորստի մասին հիշողություններով ամբողջացնում է Արցախում ապրած իր օրերի համայնապատկերը. «Իմ հարևանս թորք ա, հտեե մոտիկ, հեռու չի, շրջապատված, տի ա ինան լի, պա հի՞նչ անինք` թորը քինանք»։
Չհորինված պատմություններ, 2018թ.
Ամբողջական տարբերակ…
❤9
17 Jul 2026, 16:23 UTC391 views10 reactionsread 7 August 2026 Photo
Կարումը՞ս առանց մըզ... | Մեր մանկության կարուսելը. Լեո և Արամ
Մեր մանկության կարուսելում հանդիպել են Լեոն ու Արամը: Նրանց մանկությունն անցել է Ստեփանակերտի Մամիկոնյանց 7/1 շենքի բակում: Տղաները հիշել են իրենց մանկության անհոգ օրերը, սիրելի խաղերն ու այն բակը, որտեղ ծնվել են նրանց ամենաջերմ հիշողություններն ու ընկերությունը: Ընկերություն, որն ամուր մնաց՝ անկախ ժամանակի ու կյանքի թելադրած պայմաններից:
Ամբողջական տարբ…
❤10
16 Jul 2026, 16:16 UTC382 views12 reactionsread 7 August 2026 Photo
Ղարաբաղի սիրտն ա ստեղ, էս հողին յիրա ապրողը իրավունք չօնե հացու փող չունենա...
«Ամեն մին հայ գտնե վեր իր հայրենիքը Հայաստանն ա, Արցախն ա, ես հավատում մեր հայ աշխարհի ծաղկուն ապագային»: Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է Արշավիր Գալստյանը, Հովսեփավանի առաջին գյուղապետն էր։ Հարազատ գյուղի, մարդկանց, կայացրած ճակատագրական որոշումների, պետական մտածողության ու հողի հանդեպ սիրո մասին է մտորում. «Հողը պիտի սիրիս է, հողը…
❤12
14 Jul 2026, 16:20 UTC≈1,680 views16 reactionsread 7 August 2026 Photo
Նայում էի Ղազանչեցոցի գմբեթին՝ հույսով՝ վերջին անգամ չեմ տեսնում | Հայացքն Արցախին. Տաթև Հայրապետյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը պատմաբան, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն է։ Ծնվել է Երևանում, բայց նրա արմատները Սյունիքում են։ Դեռ մանկուց հաճախ էր լինում Արցախում։ Երջանիկ է՝ փոքր տարիքից է ճանաչում Արցախը, որն իր ինքնության կարևոր բաղադրիչն է համարում, որտեղ ապրել է կյանքի կարևորագույն պահերը, ձեռք բերել թանկ ո…
👍11❤5
10 Jul 2026, 16:55 UTC458 views11 reactionsread 7 August 2026 Photo
Տատիկ-պապիկին խտալում ու օզալյում, վէր կօրչի վէչ մէր Արցախը… | Մեր մանկության կարուսելը. Մհեր և Դավիթ
Մեր մանկության կարուսելը շարունակում է պտտվել՝ մեր ամենաերջանիկ հիշողությունների ու չմոռացվող անցյալի շուրջ: Այս անգամ իր հերթական պտույտով այն Արցախ է տարել Մհերին ու Դավիթին: Երկու ընկերները միասին են վերապրել մանկության ամենաջերմ օրերը, հիշել իրենց բակը, իրենց սիրելի քաղաքը, իրենց տունն ու իրենց Արցախը:
Ամբողջակ…
❤11
Showing the 12 most recent of 21 posts we hold for @Artsakhpublictv. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.