5 Dec 2025, 08:59 UTC≈1,940 views10 reactionsread 7 August 2026 Video
💬 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԹ պաշտպանության գծով պետնախարար Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ Թոմաս Շորլանդ Բոլին:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ՊՆ
@reopenmedia
❤10
5 Dec 2025, 08:02 UTC≈1,770 views9 reactionsread 7 August 2026 Photo
🔹 Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:
Փաստաբան
@reopenmedia
❤5👎2👏2
5 Dec 2025, 07:45 UTC≈1,440 views4 reactionsread 7 August 2026 Video
🇺🇸 Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, և կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը։
🗣 «Մենք ձգտում ենք համաշխարհային խաղաղության։ Մենք կարգավորում ենք պատերազմներն այնպիսի մակարդակներով, որոնք ոչ ոք երբեք չի տեսել: Անցած շաբաթ զոհվել է 8,000 զինվոր, իսկ անցած ամիս՝ 27,000: Սրան պետք է վերջ դրվի», - ասել է Թրամփը։
@reopenmedia
🤡4
5 Dec 2025, 06:55 UTC≈1,250 viewsread 7 August 2026 Photo
🔹 Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։
Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վանքը ներառել հուշարձանների պետական ցանկում և տրամադրել դրան պատշաճ պաշտպանություն:
@reopenmedia
5 Dec 2025, 06:50 UTC826 views4 reactionsread 7 August 2026 Video
🇫🇷 🇨🇳 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առավոտյան վազքի է գնացել Չինաստան կատարած պետական այցի ժամանակ
Նրան միացել են անվտանգության աշխատակիցները։
@reopenmedia
❤3🤡1
5 Dec 2025, 06:42 UTC619 views16 reactionsread 7 August 2026 Photo
🔹 Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում
Այս մասին հայտարարել է Ալիևը։
🗣️ «Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի», - շեշտել է Ադրբեջանի նախագահը։
@reopenmedia
🖕13👎2😁1
5 Dec 2025, 06:38 UTC537 views2 reactionsread 7 August 2026 Photo
🔹 Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Դատախազություն
@reopenmedia
❤2
5 Dec 2025, 06:31 UTC494 viewsread 7 August 2026 Photo
🇺🇸 ԱՄՆ-ն սպասում է «լավ լուրերի» Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի բացառել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ «լավ լուրեր» կարող են հայտնվել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
@reopenmedia
5 Dec 2025, 06:21 UTC479 views2 reactionsread 7 August 2026 Video
🔥 Գրոզնի քաղաքի «Գրոզնի Սիթի» բիզնես կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Շենքի մի քանի հարկեր վնասվել են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ շենքի վրա կարող է անօդաչու թռչող սարք ընկած լինել։
Տարածքում աշխատում են արտակարգ ծառայությունները։
@reopenmedia
❤1👏1
5 Dec 2025, 06:10 UTC430 viewsread 7 August 2026 Photo
🇦🇲🇮🇪 ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի՝ Եվրոպական և պաշտպանության հարցերով պետական նախարար Թոմաս Բըրնի հետ
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ ծրագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հարցերին:
@reopenmedia
5 Dec 2025, 06:06 UTC411 viewsread 7 August 2026 Video
🇷🇺🇮🇳 Հնդկաստանի նախագահական պալատի առջև տեղի ունեցավ Պուտինի պաշտոնական դիմավորման արարողությունը
@reopenmedia
5 Dec 2025, 06:02 UTC407 views6 reactionsread 7 August 2026 Video
💬 Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի🇦🇲
Նիկոլ Փաշինյան
@reopenmedia
👎3❤2💩1
Showing the 12 most recent of 19 posts we hold for @reopenmedia. View and reaction counts are the latest single reading for each post, not a live figure, and a recent post is still accumulating both. A view count marked ≈ was rounded by Telegram before we ever saw it — t.me prints views in full below 1,000 and to three significant figures above, so ≈1,200,000 means somewhere between 1,150,000 and 1,249,999. Unmarked counts are exact. Text is reproduced from the public post preview and truncated for length.